Գաղտնիության քաղաքականություն
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքում լրացվող Ձեր անձնական տվյալներն օգտագործվում են Ձեր կողմից ամրագրված պատվերի առաքումն իրականացնելու համար, ինչպես նաև հետագայում շահավետ կամ հատուկ առաջարկները ներկայացնելու նպատակով։ Պատվերն ընդունելիս, մեզ անհրաժեշտ են Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, առաքման հասցեն, բանկային քարտով վճարում իրականացնելու դեպքում նաև բանկային քարտի համարը, քարտի վավերականության ժամկետը և այլն: ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
My Rose Flower Lab. ընկերությունը երաշխավորում է պատվերի գրանցման ընթացքում տրամադրած Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը չարտոնված հասանելիությունից և օգտագործումից՝ ՀՀ Սահմանադրության օրենքներով նախատեսված կարգով: Ձեր տրամադրած տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց և/կամ կազմակերպություններին: Դառնալով myrose.am կայքի օգտատեր՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ My Rose Flower Lab. ընկերությունը կարող է օգտագործել այստեղ տրամադրվող Ձեր անձնական տվյալները: Ընկերության կողմից Գաղտնիության քաղաքականության դրույթներում որևէ փոփոխություն կատարելու դեպքում, My Rose Flower Lab. ընկերությունը կտեղեկացնի անմիջապես՝ տեղադրելով համապատասխան ինֆորմացիան կայքում: