ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բնական ծաղիկները, ծաղկեփնջերը և բնական բույսերից ու նյութերից կազմված այլ կոմպոզիցիաները հետվերադարձի կամ փոխանակման ենթակա չեն:
ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
My Rose Flower Lab. ընկերությունը ընդունում է ծաղիկների առաքման պատվերներ Հայաստանի տարածքում աշխարհի ցանկացած կետից: Ձեր պատվերի ժամանակին առաքումը երաշխավորվում է։ Առաքման ժամկետները My Rose Flower Lab. ծաղիկների առաքման ծառայությունը գործում է ամեն օր Երևանի ժամանակով ժամը 09:00 -ից մինչև 24:00-ն: Վաղ առավոտյան առաքումը հնարավոր է այն դեպքում, երբ պատվերը կատարված է նախորդ օրը մինչև ժամը 18:00-ն: 18:00-ից հետո կատարված պատվերները կառաքվեն հաջորդ օրը 12:00-ից հետո, եթե հատուկ ժամ նշված չէ: Նույն օրվա առաքումը հնարավոր է, եթե պատվերը կատարվել է մինչև ժամը 12:00: Եթե պատվերի համար հստակ ժամ նշված չէ, ապա առաքման ժամը մենք համաձայնեցնում ենք ստացողի հետ: Իսկ եթե ստացողի հետ կապ հաստատել չի հաջողվում, առաքումն իրականացվում է կախված մեր առաքման ծառայության գրաֆիկից: Շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև այլ տոն օրերին առաքում իրականացնելու համար պատվերն անհրաժեշտ է ձևակերպել առնվազն 24 ժամ առաջ: Պատվերը հնարավոր է չեղարկել ծաղկեփնջի առաքման օրից առնվազն 12 ժամ առաջ:
ֆորսմաժորային իրավիճակներ
My Rose Flower Lab. -ը պատասխանատվություն չի կրում առաքումը չիրականացնելու համար հետևյալ դեպքերում` առաքման տվյալները՝ հասցե, հեռախոսի համար, ստացող անձ և այլն, լրացված են սխալ կամ ոչ ամբողջական, մեզ չի հաջողվում կապ հաստատել պատվիրատուի հետ և ճշտել պակասող տվյալները մինչ առաքումը, եթե առաքումը չի կատարվում մեր հսկողության տակ գտնվող հանգամանքերի բերումով, ապա դուք կարող եք պահանջել ամբողջական փոխհատուցում, փոխել առաքման ժամը և/կամ այլ պայմաններ:
My Rose Flower Lab. -ը իրավունք ունի թողնել պատվերը առաքման վայրում կամ հետ բերել այն` եթե առաքման պահին ստացողը չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում կապ հաստատել նրա հետ, եթե ստացողը հրաժարվում է վերցնել պատվերը Վերը նշված դեպքերում պատվերը փոխհատուցման ենթակա չէ: Առաքման տվյալների փոփոխություն Առաքման տվյալները հնարավոր է փոփոխել առաքման ամսաթվից 12 ժամ առաջ:
Առաքման գներ
Երևան – Անվճար
Զվարթնոց օդանավակայան – 2500 դր.
Աբովյան – 2000 դր.
Ապարան – 6000 դր.
Արտաշատ – 4000 դր.
Աշտարակ – 2500 դր.
Վեդի – 6000 դր.
Գյումրի – 12 500 դր.
Դիլիջան – 10 000 դր.
Իջևան – 13 000 դր.
Ծաղկաձոր – 6000 դր.
Առաքումը Երևան քաղաքում իրականացվում է անվճար: Մարզերում առաքման արժեքը հաշվարկվում է ըստ հեռավորության, ինչը պատվիրատուն կարող է տեսնել վերոնշյալ ցանկում:
Նշում. Խնդրում ենք, ուշադիր լրացնել առաքման հասցեն, անպայման նշել բնակարանի համարը, շքամուտքի դռան կոդը, եթե առկա է: Եթե առաքումն իրականցվելու է որևէ հաստատություն` հյուրանոց, հիվանդանոց, կազմակերպություն և այլն, խնդրում ենք նշել հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ տվյալներ, որոնք ըստ ձեզ կարող են անհրաժեշտ լինել: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ տարբերակներով`
էլ. փոստ՝ [email protected]
Հեռ.` (+374) 60 60 50 50
(+374) 94 43 00 20